Ցավոք հասուն տարիքում գույներն արագ խամրում են, և աշխարհն ավելի շատ է հագենում մոխրագույնի տարբեր երագներով


00:50 , 15 մարտ, 2015

Դեռ նախորդ դարի 90-ականների սկզբին անգույն հեռուստացույցների պակաս չէր զգացվում: Մի հատ էլ մենք ունեինք, ու ես հաճախ էի գունավորը թողած անգույն հեռուստացույցը միացնում: Երբ ասում էին` թե ինչո՞ւ ես էդ անգույնը միացնում, չէի հասկանում ինչի մասին են խոսում, քանի որ ես էկրանին հստակ գույներ էի տեսնում, իսկ բոլորը միաբերան պնդում էին, թե հեռուստացույցն անգույն է... Այո, այն իսկապես միայն սև և սպիտակ էր ցույց տալիս, բայց իմ մանկության գունեղ աշխարհում անգույն էկրանին ես գույներ էի տալիս ու պատկերը գունավոր տեսնում: Մանկության աշխարհն այնքան գունեղ է, որ անգույնի համար տեղ չի մնում: Ցավոք հասուն տարիքում գույներն արագ են խամրում են, և աշխարհն ավելի շատ է հագենում մոխրագույնի տարբեր