Երեկ այցելեցի Մխիթար Սպարապետի գերեզման ու երնեկ չայցելեի (տեսանյութ)


01:22 , 14 մարտ, 2015

Հայաստանում չկա Տիգրան Մեծի արձան, Խնձորեսկի խաչմերուկին Նժդեհի կամ Մխիթար Սպարապետի ձիավոր արձանները մեզ չեն ճանապարհում դեպի Արցախ, որ հիշեցնեն մեզ, թե ում շնորհիվ են այդ հողերը մնացել մեզ, Վեդիում Գևորգ Մարզպետունու արձանը չի դիմավորում ոչ մեզ, ոչ հյուրերին, Այծեմնիկի նետով արձանը չի ստիպում մայրաքաղաքի հյուրերին հարցնել նրա՝ ով լինելու մասին, Մոնթեի արձանն իր գրաված տանկին հենված չի «հսկում» Արցախի մուտքը... Մի խոսքով, ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողնեմ: Երեկ այցելեցի Մխիթար Սպարապետի գերեզման ու երնեկ չայցելեի...