Ոչ ոք իշխանափոխություն չի խոստանում, ոչ ոք հրաժարական չի պահանջում


22:52 , 13 մարտ, 2015

ՀՀ քաղաքական ոլորտում անհավատալի հանգստություն է... Ոչ ոք իշխանափոխություն չի խոստանում, ոչ ոք հրաժարական չի պահանջում... Մի՞թե վերջապես կառուցողական քաղաքական դաշտ է փորձում ձևավորվել, ինչի արդյունքում ընտրությունների ժամանակ ՀՀ ընտրողները ոչ թե կկողմնորոշվեն այն կուսակցության կողմը, որը շատ փող կտա, այլ կընտրեն գաղափարախոսության, ծրագրերի և իրականում բարեփոխումներ իրականացնելուն ունակ քաղաքական ուժերին: Հուսանք՝ կհաջողվի նման քաղաքական հարթակ ձևավորել...