Ինչո՞ւ են մարդիկ սիրահարվում հատկապես գարնանը


17:07 , 12 մարտ, 2015

Ձռանն օրգանիզմի ակտիվությունը նվազում է, իսկ գարնանը բնության հետ արթնանում է:

Արյան մեջ հորմոնների քանակը կախված է արևի լույսից: Ձմռանը, երբ օրերը կարճ են, և լույսը քիչ է, հորմոններ ավելի քիչ են արտադրվում, և մարդը կարող է ընկճախտ, քնկոտություն զգալ:

Իսկ գարնանն արևի լույսը շատանում է, դրա հետ մեկտեղ ավելանում են նաև օրգանիզմի հորմոնները: Դրանց թվում նաև սեռական հորմոնները և «երջանկության հորմոնը»՝ սերոտոնինը։

Ներդաշնակ և երջանիկ մարդն ավելի ինքնավստահ է և ձգում է դրական լիցքերով:

Գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք իրենց հեռախոսների համարները թողնում են լավ եղանակին:

Ավելին՝ այստեղ