Ներքին ուրախություն ձեռք բերելու 9 գաղտնիքները


17:55 , 11 մարտ, 2015

Հոգևոր թեմաներով գրող ու ճանապարհորդող Տուի Անդերսոնը կիսվել է ներքին ուրախություն ձեռք բերելու իր գաղտնիքներով։

Զարմանալի է, սակայն կան մարդիկ, որ ունակ չեն դրական մտածել, ավելին՝ դրական մտքերը նրանց ստիպում են ավելի վատ զգալ։ Ինչևէ, ահա Անդերսոնի խորհուրդները։ 

 1  Խորը շունչ քաշիր


Շնչիր ու արտաշնչիր, եթե ցանկանում ես լավ օր ունենալ։ Արա դա երկու անգամ։

 2  Մեկ բաժակ ջուր խմիր

Այո, ընդամենը մեկ բաժակ ջուր խմելը սուպերառողջարար է։ 

 3   Փակիր աչքերդ

Աչքերդ փակիր ու մի այնպիսի բան պատկերացրու, որից հաճույք ես ստանում, որն ուրախացնում է քեզ։ Ժպտա ու մի փոքր էլ բերանիդ ծայրերը բարձրացրու։

 4  Երևակայիր...

...միայն մի վայրկյան ու հիշիր, որ «ի՞նչն է ինձ հետ ճիշտ»-ը ավելի տեղին հարց է, քան «ի՞նչն ինձ հետ այնպես չէ» հարցը։

 5  Ձևացրու...

...որ իսկապես երախտապարտ ես այն մի բանի համար, որ ունես քո կյանքում։

 6  Ձեռքդ դիր սրտիդ


Ձեռքիդ ջերմությունը զգա սրտիդ։ Սիրտը հրաշալի վայր է, ուր կարող ես գնալ, երբ դժվարանում ես հասկանալ միտքդ։

 7  Մտածիր մի այնպիսի բանի մասին, որին սպասում ես

Մտածիր մի իրական բանի մասին, ինչպես օրինակ ինչ-որ մեկին տեսնելու մասին, ով քեզ ուրախացնում է կամ մտածիր փափուկ, թարմ անկողնու մեջ պառկելու, արձակուրդի և այլնի մասին։ Մի պահ դա պահիր մտքումդ...

 8  Նայիր երկնքին

Հրաշալի բան է երկնքին նայելը, անկախ նրանից՝ այն կապույտ ու պարզ է, թե մութ ու ամպամած։ Այնտեղ անսահմանություն կա։ Ինչ-որ պարզ մի բան գտիր դրանով հիանալու համար։ 

 9  Նոր միտք փորձիր


Անկախ նրանից՝ Աստծու հետ ես խոսում, տիեզերքի, թե քո ենթագիտակցության, փորձիր ասել. «խնդրում եմ, օգնիր վաղը մի փոքր ավելի լավը լինել»։