Մարտի 16-ից Երևանում նոր արագաչափեր կտեղադրվեն


11:14 , 10 մարտ, 2015

Yerevannews.am-ը գրում է․

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թ. մարտի 16-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 3 հասցեի հարևանությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Հ-8 «Բերքանուշ-Դվին» ավտոճանապարհի 13.9 կմ (Բերքանուշ համայնքի վարչական տարածք) 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: