Հաղորդավարները բանավոր նյութերում հապավումը պետք է միայն բացված կարդան


11:40 , 5 մարտ, 2015

Հաճախ շատ դժվար է հասկանալ, թե ինչի մասին են խոսում հաղորդավարները, քանի որ նրանք խոսում են այսպես կոչված տերմիններով ու հապավումներով: Հապավումներն այսօր շատ օգտագործվող բառերից են, հաղորդավարները բանավոր նյութերում հապավումը պետք է միայն բացված կարդան:

P.S. Արմենիա Հեռուստաընկերության եղանակի տեսության մեկնաբան Լիլի Հովերը հաճախ օգտագործում է ԱԻՆ հապավումը՝ ի նկատի ունենալով Արտակարգ իրավիճակների նախարարությանը…

P.S.1 Հապավումն ամբողջական կարդալու համար եթերաժամին կավելանա ընդամենը 3 վայրկյան.... Երեք վայրկյան էսկողմ-էնկողմ, կարծում եմ՝ եղանակ չի փոխում...