Նա այն գրողներից էր, որ ասելիքը չէր վատնում, արտահայտվում էր պարզ ու առանց որևէ տողատակի


00:21 , 5 մարտ, 2015

Նա այն գրողներից էր, որ ասելիքը չէր վատնում, արտահայտվում էր պարզ ու առանց որևէ տողատակի ընթերցողին ՄՏԱԾԵԼՈՒ առիթ ու հնարավորություն էր տալիս: Խառնվածքի անկեղծ դրսևորումներ, բառերը սակրավորի ճշտությամբ ընտրող և մեր լեզվին տանտիրոջ իրավունքով մոտեցող վարպետ էր կանգնած յուրաքանչյուր գրական գործի ետևում:
Ափսոս, որ կյանքն այլ ուղի նախանշեց նրա համար, և ժամանակը թույլ չտվեց գրական ժառանգության նոր բարձունքներ նվաճել:
Հայոց նորագույն պատմության բեկումնային մարտահրավերների իսկական հերոսն այսօր կդառնար 56 տարեկան: Կարդացեք Վազգեն Սարգսյան...