Հայաստանը 1920-23-ին. ինչպե՞ս Հայաստանը բաժանեցին


15:06 , 1 մարտ, 2015

 

Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 56-րդ թողարկումը նվիրված է Հայաստանի բռնի խորհրդայնացման սկզբնական շրջանին՝ 1920-23թթ-ին տեղի ունեցած իրադարձություններին: Հենց այս երեք տարիների ընթացքում Հայաստանը վերաբաշխվեց մի քանի երկրների միջև: Նախ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, Մոսկվայի, Կարսի: Բոլշևիկաթուրքական բարեկամության ֆոնի տակ Մոսկվայի պայմանագրով Արևմտյան Հայաստանի Կարսի նախանգը, Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, նույն պայմանագրով Նախիջևանը, իսկ հետագայում նվիրաբերվեց Ադրբեջանին, Ջավախքը, Ախաքալաքը, Ախալցխայի որոշ հատվածներ՝ Խորհրդային Վրաստանին: Հյուրն է՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարոն Խաչատրյանը: