Չեմ ուզում, որ Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված տոնակատարությունները չեղյալ համարվեն


10:31 , 23 փետրվար, 2015

Ես չեմ ուզում, որ Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված տոնակատարությունները չեղյալ համարվեն: Նախ նշեմ, որ այդ քայլով թուրքերը մեզ համար հսկայական գործ են անում՝ կարծելով, որ նսեմացնում են Հայոց ցեղասպանությունը: Անկեղծ՝ կուզեմ, որ պարզվի՝ չեղյալ հայտարարվելու մասին լուրը սուտ է: Եթե դա տեղի ունենա, ամեն ինչ իր տեղը կընկնի. էլ ոչ մի երկիր, ոչ մի ղեկավար չի կարողանա դիվանագիտական խաղեր տալ և թաքցնել իր դեմքը: Բոլորի համար ճշմարտության պահը կլինի. ստիպված կընտրեն՝ գալ Հայաստա՞ն, թե՞ Թուրքիա գնալ և խարազանվել: Մի խոսքով, թուրքերն այս տոնակատարությամբ ոչ միայն իրենց նսեմությունն են բացահայտում, այլ օգնում են մեզ կեղծավորն անկեղծից տարբերել։