Հայաստանի 50 քաղաքացի կծառայի ՌԴ սահմանապահ զորքերում


00:09 , 22 փետրվար, 2015

Newsline.am-ը գրում է․

Այսօր զինվորական երդման արարողություն է տեղի ունեցել ՌԴ սահմանապահ զորքերի Արմավիրի  ջոկատում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ`երդվել է Հայաստանի Հանրապետության 50 քաղաքացի: Նրանք կծառայեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տեղի ստորաբաժանմունքում:

Ըստ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի դաշնության միջև 1994 թ. մարտի 15-ին  կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման  զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագրի` նորակոչիկները երդվել և պարտավորություն են ստանձնել բարեխղճորեն ծառայելու:

ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը զինվորական երդման արարողության ժամանակ հայտարարել է,  որ համալրված կազմը միշտ էլ հետաքրքիր է և Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի իշխանությունների հետ ամենուր. «Չնայած սահմանային գոտում ամենօրյա լարվածությանը, այնուամենայնիվ, կարգն ու կանոնը պաշտպանվում է:  Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի իշխանությունների հետ ինչպես սահմանի վրա, այնպես էլ կենտրոնում»: