Ողջունում եմ վերջին օրերի այն նախաձեռնությունը, որի մեկնարկն արդեն իսկ հաջողությամբ սկսվել է


15:33 , 11 հոկտեմբեր, 2012

Ողջունում եմ վերջին օրերի այն նախաձեռնությունը, որի մեկնարկն արդեն իսկ հաջողությամբ սկսվել է: Խոսքս վերաբերում է հեծանվային երթևակությանը նոր զարկ հաղորդելուն միտված քայլերին: Սա մեծապես նպասում է շրջակա միջավայրի էկոլոգիապես մաքրմանը, մանավանդ, Երևանում գերհագեցած տրանսպորտային միջոցների առկայության դեպքում, երբ մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ծավալը գերազանցում է թույլատրելի նորման: Հեծանվային տրանսպորտը էականորեն կիրառվում է եվրոպակամ մի շարք պետություններում: Վստահ եմ` այս նախաձեռնությամբ կխթանվի առողջ ապրելակրպը, իսկ մայրաքաղաքի էկոհամակարգը կլինի առավել մաքուր, շրջակա միջավայրն` ավելի պաշտպանված: