Գիրքը կենդանի օրգանիզմ է, որը պետք է անընդհատ շարժի ու ընթացքի մեջ լինի


18:01 , 19 փետրվար, 2015

Արդեն երրորդ տարին է՝ գիրք նվիրելու միջազգային օրվա կապակցությամբ պատահական ընտրում եմ Երևանի գրադարաններից մեկը և ինձ մոտ եղած այն գրքերը, որոնք կարդացել եմ այդ մեկ տարվա ընթացքում, անկախ իրենց արժեքից, որակից, թեմայից, հանձնում եմ գրադարանին։
Որովհետև չեմ կարողանում հասկանալ իրենց գրապահարաններում և նկուղներում գրքեր սպանող ու ննջեցնող մարդկանց։ Ըստ իս՝ գիրքը կենդանի օրգանիզմ է, որը պետք է անընդհատ շարժի ու ընթացքի մեջ լինի։ Գրքով մենք առնչվում ենք նախորդ և ապագա սերունդների հետ...