Մեր երկրի նախագահը պե՞տք է լինի առնվազն գրագետ մարդ, թե՞ կարող է լինել նաեւ անտառաճանաչ


09:29 , 11 հոկտեմբեր, 2012

Չբռնե՞մ ու նախագահական ընտրություններին ընդառաջ մի նախաձեռնությամբ հանդես գամ: Բանն այն է, որ մենք ազգովի պետք է հստակեցնենք մեզ համար. արդյոք մեր երկրի նախագահը այլ բաներից բացի պետք է լինի առնվազն գրագետ մարդ, թե կարող է լինել նաեւ անտառաճանաչ: Այսպիսով երեւի նախաձեռնեմ մի ստորագրահավաք` մի պահանջի ներքո, ըստ որի առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվող թեկնածուները պետք է հանձնեն քննություն` 8-րդ դասարանի (շատ բարդ բան հո չեմ ասում) թելադրություն հայերեն լեզվով եւ 8-րդ դասարանի թեստ որեւէ օտար լեզվով: