Ամերիկացիները ստեղծել են բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ. տեսանյութ


15:00 , 18 փետրվար, 2015

Ամերիկացի դիզայներները ստեղծել են բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ, որը գրեթե անհնար է հանել: Այն էլաստիկ է և շատ հարմարավետ: Առաջին հայացքից այն սովորական ներքնազգեստ է հիշեցնում: Հոգեբանները կարծում են, որ ներքնազգեստը զոհի վրայից հանելու դժվարությունները հանցագործներին հետ կպահեն բռնաբարություններից` առանց զոհին հավելյալ վնաս պատճառելու վտանգի: «Իմաստն այն է, որ ներքնազգեստը չկարողանան հանել, դա էլ հոգեբանորեն կազդի հանցագործի վրա», -ասել են ներքնազգեստի հեղինակները: Նշվում է, որ ներքնազգեստը գրեթե անհնար է պատռել կամ հանել, ինչը սակայն չի նվազեցնում դրա հարմարավետությունը: Նոր ներքնազգեստը ենթադրում է նաև գոտիների կրում ոտքերի և իրանի հատվածում: Արդեն բավական քանակով կանայք են ցանկություն հայտնել գնել պաշտպանող ներքնազգեստներից: