Եղեգնաձորում խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել


14:36 , 13 փետրվար, 2015

handcuffsNyut.am-ը գրում է․

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 12-ին, ժամը 12.30-ին, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Մայիս Խ.-ն, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով: