Սաակաշվիլին կնշանակվի Պորոշենկոյի խորհրդականների խորհրդի նախագահ


02:48 , 12 փետրվար, 2015

Մի քանի ժամից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կնշանակվի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահի պաշտոնում: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: 

Նշված տեղեկատվությունը Սաակաշվիլին դեռ չի հաստատել, սակայն, դատելով արդեն մի քանի օր անցկացվող խորհրդակցություններից և քննարկումներից, ինչի մասին պատմել է հենց վերջինս, չի բացառվում, նույնիսկ, որ նա արդեն իսկ նշանակված է հիշյալ պաշտոնին:

Հ.Գ. Եթե վերոնշյալը հաստատվի, ապա կարելի է արդեն ենթադրել, որ Ուկրաինայում ստեղծված լարվածությունը Վրաստանի օրինակով հետագայում կարող է վերաճել Պուտին-Սաակաշվիլի անձնական հակամարտության: