Երևանի մետրոպոլիտենի երթուղին ժամանակավոր փոփոխվել է


12:56 , 11 փետրվար, 2015

Newsline.am-ը գրում է․

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ»-«Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Սասունցի Դավիթ» կայարանից մինչև «Բարեկամություն» կայարան մետրոպոլիտենը շարունակում է աշխատել սահմանված 5,5 րոպե միջակայքով: Ներկայում ընթացքի մեջ են խափանման վերացմանն ուղղված աշխատանքները: