Իրեն և որդուն հրկիզած կինը մահացել է


12:36 , 11 փետրվար, 2015

Yerevannews.am-ը գրում է․

Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն և 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանն այս գիշեր՝ երեքն անց մահացել է:

Այս մասին տեղեկանում ենք «Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոն»-ից : Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 9-ին` 05:00-ին: