Ռուսաստանը Յանուկովիչին չի հանձնի Ուկրաինային. ՌԴ գլխավոր դատախազ


00:12 , 11 փետրվար, 2015

Newsline.am-ը գրում է․

Ռուսաստանն Ուկրաինային չի հանձնի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան, գրում է Interfax-ը:

ՌԴ գլխավոր դատախազը հայտարարել է, որ պատասխան կտրվի Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ Յանուկովիչին և նրա ուղեկիցներին ձերբակալելու և արտահանձնելու մասին դիմումին, սակայն այն բացասական կլինի:

«Մենք անպայման կպատասխանենք Ուկրաինայի գլխավոր դատախազության մեր գործընկերների դիմումին: Այն կլինի բացասական, քանի որ այդ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործում քաղաքական մոտիվներ ենք տեսնում»,- ասել է Չայկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ