Հաղթանակ տանելու համար մեծ ջանքեր պետք չեն, Հեյդարի վաստակը գործի կեսն արել է


20:15 , 9 փետրվար, 2015

Մի պահ կենտրոնանանք: Թշնամու սխալից օգտվել է պետք: Հեյդարի վաստակը նյարդային վիճակում իրեն չի զսպել և խոստովանել է, որ իր ասկյարներն են սրում իրավիճակը: Սա գիտենք բոլորս. Բոլոր ԶԼՄ-ները խոսեցին այս մասին: Իմացանք, է հետո՞: Հետո այն, որ եթե չօգտվենք ճակատագրի այս նվերից և դիվանագիտական ճակատում հաղթանակ չտանենք, ապա սա կմնա բարոյական հաղթանակների շարքում: Բանակն իր հաղթանակները տանում է, հերթը դիվանագետներինն է: Հաղթանակ տանելու համար մեծ ջանքեր պետք չեն. Հեյդարի վաստակը գործի կեսն արել է: