Միթե՞ այդքան դժվար է լինել ավելի բարյացկամ, ընկալող և, մեծ հաշվով, հանդուրժող ու բարեգութ


00:59 , 9 հոկտեմբեր, 2012

Խոսում ենք քաղաքական հանդուրժողականության մասին, խոսում ենք, հորդորում ու խնդրում լինել հանդուրժող, կրել զսպաշապիկներ, բայց...
Չկա գեթ մեկ օր, որ այստեղ, Ֆեյսբուք սոցիալական կայքում ականատեսը չլինեմ անհանդուրժողականության ու միարժեքորեն բացասական վարքի դրսևորումների:
Միթե՞ այդքան դժվար է լինել մի փոքր ավելի բարյացկամ, ընկալող և մեծ հաշվով հանդուրժող ու բարեգութ...