Անջատելով համակարգիչը պառկեցի, լավ պետք է արդեն քնել, ուշ է, ու՞շ...
Աչքերս փակեցի և մի տեսարան աչքիս եկավ, հետո երկրորդ, երրորդ ու նորից մտքերը չեն թողնում, որ քնեմ.. մայիսի 16-ն է, իսկ ես հաստ վերմակը գլխովս քաշած դողում եմ և ծիծաղում հիշելով մեր արածներն ու ֆրազաները, մտքերն ու խոսակցությունները.... որոշեցի այդ ամենը գրի առնել՝
«100 հիշողություն մեր մասին »..
Մրսելով, բայց բոբիկ, վազեցի խոհանոց՝ պատրաստելու իմ սիրելի լիմոնով թեյը, անկեղծ ասած ես երբեք լիմոնով թեյ չեմ սիրել մինչև այն օրը երբ մենք հանդիպեցինք և երկուսով լիմոնով թեյ պատվիրեցինք, ես միշտ սիրել եմ քեզ հետ նոր բաներ փորձել այս «էկսպերիմենտն» էլ ստացվեց փաստորեն...Իսկ հիմա երբ թեյը ինձ հետ է ես հանգիստ կգրեմ այն ամբողջ հիշողությունների ցանկը, որ ինձ քնել չի թողնում...
1.Երբ մենք նստած նայում էինք Կարապի Լճի սառույցի վրա պարող մարդկանց
2.երբ Ամանաորի գիշերը խոսում էինք երկար բարակ
3.Երբ գնացել էինք Ռոք Համերգի
4.Երբ այգում ծխում էիք
5.Երբ քայլելիս բռնում էիր ձեռքս, առաջ շատ վստահ, իսկ հետագայում վախի կսկիծով
6.Երբ համալսարանի կանգառում ամուր-ամուր ինձ գրկեցիր, որ հուզված վիճակից ինձ հանես
7.Երբ երկար խոսելուց հետո ասեցիր «Լավ էնքան խոսացի վաղվա հանդիպման թեմա չմնաց» իսկ ես պատասխանեցի «քեզ հետ միշտ էլ թեմա կգտնվի»
8.Երբ դու համոզում էիր, որ ես ընտրեմ ուր գնանք
9.Երբ ինձ նկարում էիր
10.Երբ միասին քայլում էինք տոնածառներով լի Հյուսիսայինով ու ամեն բրենդային տոնածառին մի բան ասում՝ անպայման
11.Երբ ինձ նվիրեցիր վզնոց, որին ես սիրահարվեցի, քեզնից հետո իհարկե
12.Երբ միասին իմ այդքան սիրելի Ջելատոն էինք ուտում
13.Երբ Հալովինին խենթի պես պարում էինք երկուսով
14.Երբ փարթիյի համար դեմքիդ նկարում էի
15.Երբ սեպտեմբերի 21 համար միասին այդ հիմար փաթեթներն էինք պատրաստում
16.Երբ թևդ ամուր գրկում էի, որ տաքանամ, կամ էլ սառույցի երեսից չսայթակեմ
17.Երբ իտալական խոհանոց էինք գնացել՝ սիրում եմ քո ճաշակը
18.Երբ գինին թեթևակի խբել էր գլխներիս
19.Երբ առաջին անգամ միասին ռակ էինք ուտում
20.Երբ ես քեզ խրատում էի, որ լավ սովորես
21.Երբ հիանում էի քո վարժ ֆրանսերենով
22.Երբ ոգևորված խոսում էիր ինչ որ նոր տեխնիկայի մասին
23.Երբ պլանավորում էիր ծննդյանդ տարեդարձը
24.Երբ նրան խանդում էիր
25.Երբ անգլիական այգում պոռթկացիր, ինձ պաշտպանելու համար
26.Երբ կանգառում խոսելիս նայեցիր ուղիղ աչքերիս մեջ
27.Երբ ասեցիր հանգիստ սոխդ կեր չեմ պաչելու
28.Երբ Կակտուսում զայրացար ու չթողեցիր ծխեմ
29.Երբ գլուխս դնում էի ուսիդ ու խորը շնչում
30.Երբ ինձ պաշտպանելու համար խրատում էիր
31.Երբ Տորտուգայում երկուսով Բլեֆ արեցինք մեր ընկերների գլխին
31.Երբ գնացինք էն կամուրջի վերևը ու հիանում էինք բաց տեսարանով
32.Երբ անձրև եկավ ու մնացինք տակը
33.Երբ քեզ համար նվեր էի ընտրում, կյանքում այդքան մեծ հաճույք չէի ստացել այդ երևույթից
34.Երբ ամեն առավոտ քննություննից առաջ հաջողություն էինք իրար մաղթում
35.Երբ իմ ամենահոգնած ու անփույթ տեսքին էլ դու ասում էիր, որ ամեն ինչ կարգին է ու ես գեղեցիկ եմ
36.Երբ Սրճարանում նստած լսում էինք երաժշտություն մի ականջակալը քեզ, մեկը ինձ
37.Երբ վախեցած դասախոսին ասեցինք, որ մենք ուղղակի ընկերներ ենք..ինչ ծիծաղելի էր,այդ ժամանակ մենք այդպես էլ կարծում էինք
38.Երբ որոշեցինք «տռոլիկ» նստենք, ինչ ուրախ անցավ
39.Երբ պաղպաղակս թափեցի վրաս ու ինձ փթիր էիր սաղ օրը ասում
40.Երբ ես քեզ Զուզլիկ էի անվանում
41.Երբ օրը 72 անգամ քեզ դեբիլ ասելուն ի պատասխան դու էլ ինձ մականուն կպցրեցիր
42.Երբ փողոց անցնելուց բռնում էիր ձեռքս կարծես ես քո փոքր ճուտիկն եմ
43.Երբ համակարգչի ամեն խնդրի համար ահազանգս քոնն էր
44.Երբ մեր տանն էինք
45.Երբ խնձորով ու պաղպաղակով կարկանդակ էինք ուտում Պիցցա Հատում
46.Երբ սիրտս տխուր էր քո մեկ զանգը ինձ ետ էր բերում
47.Երբ մենք պարում էինք Հայկոի «Ոչինչ էլ չի մնա» երաժշտության տակ
48.Երբ առաջին անգամ պատմեցի քեզ զգացմունքներիս մասին
49.Երբ բացում եմ ֆեյսբուկս ու քո նամակն եմ տեսնում
50.Երբ աչքերով ենք խոսում
51.Երբ ես հիվանդանում էի կամ մրսում հեռախոսով խոսում էիր հետս, որ հասկանայի գրիպը աշխարհի վերջը չի
52.Երբ զանգեցի ճանապարհին, որ ասեմ ինչու եմ հենց Իսպանիա ուզում գնալ
53.Երբ երկար ժամանակ չէինք տեսնվել, և ամանորյա նախաշեմին վերջապես տեսա քեզ
54.Երբ հարցրեցիր ազատ է սիրտս
55.Երբ դուրս եկա լսարանից ու քեզ տեսա
56.Երբ որոշեցինք դասից փախնել երկուսով
57.Երբ դու իմ կողքին էր, քանի որ ընկերուհիներս ինձ մոռացել էին
58.Երբ երազանք էինք պահում շամպայնով
59.Երբ նստած կարապներին էինք նայում
60.Երբ թատրոնի փորձերին գալիս էիր,ես ինձ ավելի ինքնավստահ էի զգում
61.Երբ հիացած «բալետ» էի քեզ անում բեմ բարձրանալուդ օրը
62.Երբ երկուսով «թիթիզ» հագնված միջոցառումից հետո գնացինք քայլելու
63.Երբ հեռախոսովդ Temple Run էի խաղում, չթողելով, որ ջնջես
64.Երբ ծնունդիտ օրը գժի պես ուզում էի քեզ գրկել
65.Երբ ասեցիր, որ նորմալ չի աղջկա առաջինը սեր խոստովանելը
66.Երբ իրար աջակցում էինք ու չէինք թողնում, որ մեզնից մեկը տխրի
67.Երբ ես քեզ փորձում էի մոռանալ իսկ դու եկար ու չթողեցիր
68.Երբ չէի կարողանում շնչել օգնեցիր,որ քանդեմ
69.Երբ ինձ համար փիսոի նկարովանձեռոցիկ գնեցիր, որը մինչև հիմապահում եմ
70.Երբ ասեցիր, որ ուզում ես Ֆրանսիագնալ ընդմիշտ