Գերմանիան և Մեծ Բրիտանիան նույն պատասխանատվությունն են կրում Ցեղասպանության կազմակերպման գործում, ինչ Թուրքիան


17:15 , 6 փետրվար, 2015

Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է իրեն հղված հրավերը՝ ապրիլի 24-ին Երևան ժամանել:
Միացյալ Թագավորության ներկայացուցիչը լինելու է ինչ-որ հոգևորական:
Կարծում եմ՝ պետք է բոյկոտել այդ հոգևորականի մուտքը Հայաստան:
Մեծ Բրիտանիան Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է, այդ պետության խղճին են ծանրացած 1918-1920 թվականներին իրականացված հայկական ջարդերն Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայի անմիջական ջանքերով տապալվեց Բաքվի կոմունան՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ...
Այսօրվանից պիտի սկսել լրատվական ճնշումներն ու բացահայտումները:
Բավական է մնանք խեղճի կարգավիճակում, բավական է համեստ հարսի նման խոնարհվենք իբրև ուժեղների առջև:
Ուժն է ծնում իրավունք:
Մենք պիտի ցույց տանք մեր բարոյական ուժը, պիտի պատռենք Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիմակները և աշխարհին բացատրենք, որ այդ երկու պետությունը նույն պատասխանատվությունն են կրում Ցեղասպանության կազմակերպման գործում, ինչ Թուրքիան: