Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատվեց պաշտոնից


17:12 , 2 փետրվար, 2015

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատվեց  պաշտոնիցHaynews.am-ը գրում է․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
Ազատումն, ըստ ամենայնի, պայմանավորված է ռազմական ինստիտուտում տեղի ունեցած զինվորի սպանությամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ