Խոշոր ավտովթար Տավուշում. կա 1 զոհ, 7 վիրավոր


14:01 , 6 հոկտեմբեր, 2012

Տավուշի մարզի Իջեւան-Այգեհովիտ-Վազաշեն գյուղերի ավտոճանապարհին այսօր, ժամը 08.30-ի սահմաններում իրար են բախվել «Վազ 2106» մակնիշի և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մեկ հոգի մահացել է, իսկ 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վիրավորներին տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: