Հայոց ցեղասպանությունը


09:44 , 31 հունվար, 2015

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923-ն իրագործված հայերի բնաջնջումն է: Կոտորածները ծրագրել ու կազմակերպել էին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրել քեմալական կառավարությունը:
Միջազգային առաջին արձագանքը 1915-ի մայիսի 24-ին էր, երբ Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարություն ընդունեցին` հայ ժողովրդի հանդեպ բռնությունները բնորոշելով որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը հանցագործության համար պատասխանատու համարեցին թուրքական կառավարությանը: