Ողջերին չհարգողը զոհվածներին էլ չի հարգի


16:23 , 30 հունվար, 2015

Այսօր կարդացի Կարեն Կարապետյանի կարծիքը շրջանառության հարկի մասին, որի դեմ բողոքում են այդ փոփոխությունից «շահողները»:
Կարեն Կարապետյանը դեմ է արտահայտվում կառավարությանը և կիսում է ցուցարարների կարծիքը:
Սա մի խնդիր է, որ մտահոգում է մեր հանրության շատ խոցելի խավի` փոքր և միջին բիզնեսին: Եվ մտածում եմ, իսկ ու՞ր են մնացած հանրապետական պատգամավորները: Գեղամյանը, Շուշանը, Կարեն Ավագյանը, ասենք, կարծիք ունե՞ն, թե՞ չէ։ Թե՞ իրանց կարծիքը մենակ թուրքերի դեմ հոխորտալուց ա գալիս:
Ցեղասպանության 100-ամյակին էս թիմը ոչ թե խոսելու, այլ կոկորդ է պատռելու զոհերի հիշատակը հարգելու համար:
Բա այսօր հանրահավաքի են դուրս եկել ձեր կենդանի, ողջ-առողջ քաղաքացիները: Բա իրանց հարգել պետք չի՞։ Թե՞ պետք է զոհվեն, նոր հարգեք: Ողջերին չհարգողը զոհվածներին էլ չի հարգի: