Առաջին անգամ հնչեց հույների ցեղասպանություն ընդհանուր տերմինը


22:22 , 29 հունվար, 2015

Այսօր հեռուստատեսությամբ լսեցի, որ ՀՀ ԱԺ-ն գարնանային նստաշրջանի համար մշակել է օրինագիծ, որով ՀՀ-ն դատապարտում է ասորիների և հույների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Անշուշտ, գովելի է և լավ: Մի փոքր անդրադառնամ հույների ցեղասպանությանը: Առաջին անգամ հնչեց հույների ցեղասպանություն ընդհանուր տերմինը, որովհետև միշտ օգտագործվում էր պոնտացի հույների ցեղասպանություն ձևով: Պետք չէ առանձնացնել հույների Պոնտոսի հատվածին. դա հանցանք է ողջ հույն ժողովրդի նկատմամբ, իսկ հնարավորության դեպքում թուրքերը կցեղասպանեին ողջ հույն ժողովրդին: Ոչ ոք չի օգտագործում արևմտահայերի ցեղասպանություն տերմինը, որովհետև դա հանցանք է ողջ հայ ժողովրդի նկատմամբ, իսկ եթե չլինեին 1918-ի մայիսյան հաղթանակները, ապա կցեղասպանեին նաև արևելահայերին: Հանցանքը լինում է ողջ ազգի հանդեպ, ոչ հատվածական: