Շնորհավոր տոնդ, ուսուցիչ


09:37 , 5 հոկտեմբեր, 2012

Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...