15:56 , 4 հոկտեմբեր, 2012
Նախադեպն արդեն կա: Թուրքիան ՆԱՏՕ-ից պահանջել է ռազմական գործողություն իրականացնել Սիրայի նկատմամբ, քանի որ վերջինի տարածքից ռմբակոծվել է Թուրքիայի տարածքը և դա, ըստ Անկարայի, ագրեսիա է ինքնիշխան Թուրքիայի նկատմամբ: Հետևաբար, այսուհետ հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած զինված ընդհարման կամ, առավել ևս, խաղաղ բնակչության դեմ ուղղված յուրաքանչյուր գործղություն կարելի և անհրաժեշտ է գնահատել որպես Հայաստանի դեմ ուղղված ագրեսիա և զինված միջամտության պահանջով դիմել ՀԱՊԿ-ին: