Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի ՀԱՊԿ զինված ուժերի կապի մասնագետների խորհրդակցությանը


17:42 , 21 հունվար, 2015

Newsline.am-ը գրում է․

Հունվարի 21-22 ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի կապի մասնագետների և փորձագետների աշխատանքային խմբի խորհրդակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։