00:48 , 21 հունվար, 2015
Shabat.am-ը գրում է․
Այսօր Բոստոնի Brigham and Womens հիվանդանոցում անհայտ անձը անկանոն կրակ է բացել, որի արդյունքում մեկ մարդ է մահացել: Հանցագործը ձերբակալվել է: Ոստիկանությունը հրամայել է հիվանդանոցի անձնակազմին դուրս չգալ փողոց: Շրջակայքում ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ոստիկանությունը շրջապատել է հիվանդանոցի շրջակայքը՝ հնարավոր այլ հանգամանքներ բացահայտելու համար: