Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է


11:16 , 19 հունվար, 2015

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ: 
Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար: