Հպարտ եմ ձեզանով, Գյումրեցիներ. Հայկ Մարության


05:56 , 17 հունվար, 2015

Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին: 
Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր: 
Այո, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ Հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչն արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ: Հպարտ եմ ձեզանով, Գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաև զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին և քույրերին սպանողը չստանա մեր պետության կողմից հաստատված պատիժը: 
Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին` իրենք այս պետության քաղաքացի՞ են, թե՞ ուղղակի տուրիստ: