Տեղի ունեցածը մարդկային բարձր արժեքներին հակադրվող եղեռնագործություն է. Արթուր Բաղդասարյան


00:16 , 13 հունվար, 2015

Shabat.am-ը գրում է․

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական խոսք է հղել Գյումրիում կատարված ոճրագործության հետ կապված. «Ցավով տեղեկացա Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին: Ոճրագործության արդյունքում սպանվել է մի ամբողջ ընտանիք:

Տեղի ունեցածը մարդկային բարձր արժեքներին հակադրվող եղեռնագործություն է: Ցավակցում եմ սպանվածների հարազատներին, Գյումրու քաղաքացիներին: Մեղավորները պետք է հնարավորինս արագ հայտնաբերվեն և պատժվեն»: