Տղամարդկանց 4 ամենատարածված սեքսուալ ֆոբիաները


18:02 , 9 հունվար, 2015

Մարդկության ուժեղ կեսը փաստորեն էլ ավելի շատ է հակված տարբեր վախերի ու կարծրատիպերի, երբ բանը հասնում է անկողնային ոլորտին։ Եթե Ձեզ հետաքրքրում են, թե այդ ինչ ֆոբիաներ ունեն տղամարդիկ սեքսի հարցում, ապա կարող եք մանրամասն ծանոթանալ դրանց ստորև։

1. Պարզվում է, որ տղամարդկանց մոտ ամենատարածվածը ոչ թե էրեկցիայի կորուստն է, այլ կանանց ակնկալիքները բավարարել չկարողանալու վախը։ Տղամարդիկ վախենում են, որ կավարտեն սեռական ակտն ավելի արագ, քան պահանջում է լավ տոնը։ Ընդ որում, այս վախերը հատուկ են ինչպես անփորձ պատանիներին, այնպես էլ միանգամայն հասուն տղամարդկանց, ովքեր հասցրել են ինչ-որ բան հասկանալ այս կյանքում։

Ի՞նչ անել, եթե Ձեր զուգընկերը մտահոգված է նման խնդրով։ Պետք է առաջին հերթին հասցնել նրա գիտակցությանն այն միտքը, որ հեշտանքների հերթականությունը սկզբունքային հարց չէ, ու կան բազմազան տրամաբանական ավարտին հասցնելու պրոցեսը երկու զուգընկերների համար է, անգամ եթե տղամարդն ավելի շուտ է հասել եզրափակիչ գծին։

Բացի դրանից, կարելի է տղամարդուն տալ կանացի սեքսուալության մասին տարատեսակ գրականություն, որպեսզի նա բավարար գիտելիքներ ձեռք բերի ու իմանա, թե որ պահերի վրա է պետք շեշտեր դնել, իսկ որ բաների վրա կարելի է առանձնապես ուշադրություն չդարձնել։ Ծայրահեղ դեպքում կարելի է դիմել անդրոլոգ-բժշկի, քանի որ ժամանակակից բժշկությունը հանգիստ լուծում է վաղաժամկետ սերմնաժայթքման խնդիրը։

2. Իր վնասակար ազդեցությամբ երկրորդ ամենամեծ տղամարդկային վախը կնոջը չբավարարելու վախն է, ինչը սկզբունքորեն հերքում է կանանց շրջանում տարածված կարծրատիպը տղամարդկանց էգոիզմի մասին։ Անգամ եթե տղամարդու ու կնոջ շփումը սահմանափակվում է բացառապես ինտիմ հանդիպումով, կնոջ բավարարման հարցն ունի սկզբունքային նշանակություն տղամարդու համար, քանի որ դիտարկվում է՝ որպես նրա տղամարդկության հաստատման գրավական։

Տղամարդկանց փառասիրության վրա խաղալը հեշտ ու անհոգ բան է, բայց պետք չէ տանջել խեղճ տղամարդուն իզուր տեղը։ Ցանկալի է սեռական ակտի ժամանակ գոնե մի երկու անգամ հիացական ինչ-որ բան ասել, իսկ սեքսի ավարտից հետո հասկացրեք նրան, որ ամեն ինչ լավ է ստացվել։ Հակառակ դեպքում Դուք կարող եք դառնալ տղամարդու իմպոտենցիայի ռեալ պատճառ։ Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ չեն կարողանում սուբլիմացնել սեքսուալ էներգիան այլ ոլորտների վրա։ Ու ոչ մի շոփինգ, ոչ մի շոկոլադ ու սպորտ չեն փոխարինի տղամարդու համար շփումը հակառակ սեռ ներկայացուցիչների հետ։

3. Վերջապես, եկեք խոսենք այն վախի մասին, որ սպիտակարյունության է հասցնում շատ տղամարդկանց ու զրկում պոտենցիայից։ Տղամարդիկ շատ են վախենում, որ որոշիչ պահին մեկ էլ կարող է պարզվել, որ իրենք ի վիճակի չեն գործի անցնելու։

Լավ է, եթե նման պահերին նրա կողքն է երկար տարիների իր զուգընկերուհին, իսկ որ ավելի լավ է՝ կինը։ Իսկ եթե խայտառակ լինես սեքսուալ շիկահերի մոտ, ում կուրծքը մեռելին էլ կարող է ոտքի հանել։ Վերջ, տղամարդը կորած է։ Մոտավորապես այս կերպ են ընկալում խնդիրը տղամարդիկ ու միանգամից վազում են նույն շիկահերի մոտ, որպեսզի քավեն մեղքերը, բայց երկրորդ անգամ խայտառակ լինելու վախից կրկին խայտառակ են լինում։ Ու այդ ժամանակ դեպրեսիան երաշխավորված է։ Դե իսկ դրանից հետո իրադարձությունները զարգանում են շղթայով. գանգատներ ընկերների մոտ, բախտագուշակների ու վախ բռնողների այցելություն ու վերջապես՝ ընդունելություն բժշկի մոտ...

Անգամ եթե այդ անմահական գեղեցկության տեր շիկահերը 5-րդ չափսի կրծկալ է կրում, նա պետք է հասկանա թույլ արական սեռին։ Ոգևորեք նրան «Ցանկացածի հետ էլ պատահում է», «Բանի տեղ մի դիր» և «Ես քեզ այսպես թե այնպես սիրում եմ» տիպի ֆրազներով, դա օգնում է։

4. Եվ վերջապես, ևս մեկ տղամարդկային վախ՝ անփորձ ու անփույթ թվալու վախը։ Կանայք ամենից շատ անախորժությունների հենց այս ֆոբիայի պատճառով են բախվում։ Այս ֆոբիայով տառապող տղամարդն այնքան է չարչարվում բարձրունքում լինելու համար, որ անդադար ինչ-որ անախորժությունն է ստեղծում. մեկ կծում է, մեկ գցում է, մեկ չափից դուրս պինդ է սեղմում, մեկ անփույթ ու անփորձ կերպով իրեն անծանոթ դիրք է փորձում՝ չունենալով պատրաստվածություն...

Նման էքսպերիմենտների ու տքնանքների հետևանքներն ամենատարբերն են լինում՝ սկսած կրքի վառ հետքերով պարանոցի վրա, վերջացրած անհույս կորած հեշտանքով, իսկ հատկապես ծանր դեպքերում կարելի է նաև լուրջ վնասվածքներ էլ ստանալ։

Որպեսզի ավելորդ տեղը կինն իրեն չենթարկի վտանգի, փորձեք քիչ թե շատ հասկանալի ձևով հասցնել նրան, թե կոնկրետ ինչ եք դուք սիրում, ինչպես և երբ։ Ընթացքում հասկացրեք նրան, որ նա ամեն ինչ ճիշտ է անում ու միակ բանը, որ պահանջվում է նրանից՝ պահպանել տրված կուրսը մինչև վերջ։ Իսկ եթե նրա երևակայությունը մի այլ կարգի տաքացել է, փորձեք սառեցնել նրա պոռթկումներն ու վերցրեք նախաձեռնությունը ձեր ձեռքը։ Կարևորը՝ ստեղծել պատրանք, որ պրոցեսի առաջատարը շարունակում է մնալ ինքը ու միայն ինքը, չէ՞ որ տղամարդը ինքն է։

Ինչպես տեսնում եք, տղամարդիկ ևս վախենալու բաներ ունեն անկողնում, այնպես որ, եթե Ձեզ անհանգստացնում է, թե ինչ տեսք ունեք Դուք այս կամ այն ռակուրսում, առանձնապես մի կոմպլեքսավորվեք։ Ամենայն հավանակնությամբ Ձեր զուգընկերն այդ պահին ոչ թե ֆիքսված է Ձեր արտաքին տեսքի, այլ իր ներքին խնդիրների վրա։