Ահաբեկչությունը, ինչ պատճառով էլ այն լինի, խստորեն դատապարտելի է


13:57 , 9 հունվար, 2015

Մեծ ցավ եմ ապրում հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և անմեղ զոհերի համար։

Տեղի ունեցածն ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։

Ահաբեկչությունը, ինչ պատճառով էլ այն լինի, խստորեն դատապարտելի է :