-Ի՞ նչ երազանքներ ունեք, որոնք կցանկայիք իրագործել 2015 թվականին:
-Ճիշտն ասած, որպես այդպիսին ցանկություներ կամ երազանքներ չունեմ, բնականբար մեծամասամբ կապված են իմ աղջկա հետ, բայց հույս ունեմ, որ բարեբեր տարի կլինի:
-Ինչո՞ վ էր տարբերվում 2014 թվականը մյուս տարիներից :
-Տարբերվում էր նրանով, որ այս տարվա ձմեռը գարուն էր,
-Ինչպիսի՞ պլաներ կան 2015 թվականի հետ կապված:
-Մեկ հրավեր ունեմ, որ փակագծերը չեմ ուզում բացեմ, որովհետև դեռ ինքս էլ հստակ կողմնոոշված չեմ այդ հարցում:
-Արդո՞ ք տեղյակ եք 2015 թվականի նորաձև գույներից և զգեստներից:
-Ես նկատել եմ, որ այս տարի ակտուալ է դեղինը և ես շատ եմ սիրում այդ գույը և պատրատվում եմ ձեռք բերել ինձ համար դեղին գույնի զգեստ:
-Հաճախ ե՞ ք կատարում գնումներ:
-Ես ինձ համար շատ դժվարությամբ եմ ինչ-որ բան ընտրում և ամեն անգամ լարվում և ջղայնանում եմ շոփինգից հետո, երբ ես սկում եմ ավելին ուզել, քան իմ հնարավորություներն են ինձ թույլ տալիս, դրա համար ուշ -ուշ եմ գնում:
Ավելի շատ աղջկաս հետ կապված եմ գնումներ կատարում և չեմ կարևորում հագուստի բրենդը:
-Ի՞ նչ կմաղթեք հայերին ամանորի առթիվ:
-Ես շատ եմ ուզում, որ գալիք տարում մենք բոլորս սկսենք ապրել մեր համար, որ ավելորդ կաղապարների մեջ մեզ չդնենք, որպեսզի դուր գանք ինչ -որ մեկին, որ չկենտրոնանք մանրունքների վրա, միշտ առողջ և 2014-ի նման գարուները գան ու չգնան:
Եվ զրույցի վերջում դերասանուհին պատմեց փոքրիկ ամանորա պատմություն կապված իր աղջկա հետ.