Հոգեբանական թեստ. պարզեք Ձեր սեքսուալ ախորժակը (ֆոտո)


17:42 , 26 դեկտեմբեր, 2014

Ստորև դուք տեսնում եք մի աղյուսակ, որը բաղկացած է 8 վանդակներից։ Ամեն վանդակում կա ինչ-որ պատկեր։ Ուշադիր նայեք բոլոր պատկերներին ու ընտրեք մեկը, որը Ձեզ ավելի է դուր գալիս։

Կախված նրանից, թե որ նկարն եք Դուք ընտրել, կարելի է եզրակացության գալ՝ Ձեր սեռական ախորժակի մասին։ 

Самый короткий секс-тест

Առաջին պատկեր

Այս պատկերը խոսում է այն մասին, որ Դուք գերադասում եք իրավահավասարություն՝ զուգընկերոջ հետ հարաբերություններում։ Ձեզ դուր չի գալիս միշտ դոմինացիայով զբաղվել սեքսում, ոչ էլ դուր է գալիս միշտ ենթարկվել։ Դուք կողմ եք, որպեսզի նախաձեռնությունը անցնի մի զուգընկերոջից մյուսին։

Երկրորդ պատկեր

Սա նշանակում է, որ Դուք պասիվ եք սեքսում։ Ձեզ դուր է գալիս ամբողջովին տրվել զուգընկերոջ քմահաճույքին, անել այն, ինչ Ձեզանից պահանջում են ու բառիս բուն իմաստով՝ լուծվել նրանում։

Երրորդ պատկեր

Այս պատկերը վկայում է այն մասին, որ Դուք պահանջում եք Ձեր զուգընկերոջից ցանկությունների լիարժեք բավարարում։ Դուք միայն վերցնում եք ու ոչինչ չեք տալիս դրա փոխարեն։ Սեքսում դուք էգոիստ եք։

Չորրորդ պատկեր

Այս պատկերի ընտրությունը վկայում է նորությունների հանդեպ ունեցած Ձեր ձիրգի մասին։ Դուք նոր զգացողություններ եք փնտրում, ու սեքսը Ձեզ համար հանդիսանում է հիանալի հնարավորություն՝ այդպիսի նոր տպավորություններ ստանալու համար։ Դուք անդադար փնտրտուքի մեջ եք, ու Ձեզ հետ անկողնում չեն ձանձրանա։

Հինգերորդ պատկեր

Այս պատկերի ընտրությունը հուշում է, որ դուք սադիստական հակումներ ունեք։ Հնարավոր է, որ Դուք դա չեք էլ գիտակցում, բայց Ձեզ դուր է գալիս նվաստացնել Ձեր զուգընկերոջը, ստիպել նրան ամբողջովին ու անվերապահորեն ենթարկվել Ձեզ ու անել այն ամենը, ինչ Դուք կպահանջեք։

Վեցերորդ Պատկեր

Այս պատկերը վկայում է ակնհայտ մազոխիիստական հակումների մասին։ Դուք գերադասում եք զուգընկերոջ դերում ունենալ իշխանատենչ, կոպիտ ու անգամ դաժան մարդում։ Ձեզ դուր է գալիս զգալ ասես անօգնական զոհ, և Դուք պատրաստ եք դիմանալ ցավին ու նվաստացումներին, որովհետև միայն այդպես Դուք կարող եք սեքսուալ բավարարվածություն ստանալ։

Յոթերորդ պատկեր

Սա վկայում է այն մասին, որ Դուք բնույթով անասելի սեքսուալ զգայականություն ունեք։ Դուք ամբողջ մարմնով ու հոգով սիրում եք սեքսը ու անում եք ամեն հնարավորը, որպեսզի բազմազանեցնեք այն, բացառեք միապաղաղությունը դրանից ու հագեցնեք նոր զգացողություններով։ Դուք անգամ էքստրեմալ սեքսին դեմ չեք։

Ութերորդ պատկեր

Սա վկայում է Ձեր փոփոխականության մասին։ Դուք պատկերացնել անգամ չեք կարող միայն մեկ զուգընկեր ունենալու տարբերակը և Դուք հակված եք դավաճանությունների, որոնք անգամ մեղք էլ չեք համարում։