5 միֆ օրգազմի մասին


19:40 , 23 դեկտեմբեր, 2014

5 мифов об оргазме

Բոլորս էլ այս կամ այն չափով վստահ ենք, որ գիտենք ամեն ինչ հեշտանքի մասին։ Ու եթե անգամ ամենն էլ չգիտենք, ապա հաստատ շատ բան գիտենք։ Շատ հետազոտողներ են աշխատել այս հարցի շուրջ, բայցևայնպես, մեր գիտակցության մեջ հիմնովին արմատավորվել են տարատեսակ միֆեր ու տարօրինակ փաստեր օրգազմի մասին։ Մենք կփորձենք եթե ոչ ցրել դրանք, ապա գոնե որոշակի վերջակետեր դնել։

Միֆ 1. Բազմակի հեշտանք կարող են ապրել միայն կանայք

Մաքուր ճշմարտություն է։ Պատմության ողջ ընթացքում հայտնի է միայն մեկ տղամարդ, ով կարողացել է 37 րոպե շարունակ հեշտանք ապրել՝ առանց կորցնելու էրեկցիան։ Այդ ընթացքում նա 6 օրգազմ է ապրել։ Սակայն սա բացառիկ դեպք է։ Մնացած տղամարդկանց, ինչ էլ որ նրանք փորձեն անել հաջորդ հեշտանքը ստանալու համար, որոշակի դադար է պետք։

Միֆ 2. Հեշտանքը կարողանում են նմանակել միայն կանայք

Որքան էլ ոմանք փորձեն հերքել դա, սակայն մասնագետներն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ տղամարդիկ նույնպես պարբերաբար անում են դա։ Սովորաբար դա հետևյալ կերպ է արվում. կտրուկ արագացում, ուժեղ ճնշում ու վերջին պահին շեղող ինչ-որ բան։ Սակայն կա մեծ հավանականություն, որ կինը կհասկանա ամեն ինչ, եթե Դուք չեք պաշտպանվում։

Միֆ 3. Տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ տարբեր կերպ են ազդում սեքսի վրա

Սա փաստ է ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ալկոհոլի օգտագործումը նվազեցնում է տղամարդու անդամի զգայականությունը։ Սակայն եթե առանց ալկոհոլ անհնար է, ապա հարկ է գոնե որոշակի ընտրություն ունենալ։ Գարեջուրը տղամարդուց ալարկոտ բարի մարդ կսարքի, օղին կուժեղացնի ցանկությունը, բայց «կխփի» գոտկատեղից ներքև։ Ամենահանդուրժելի տարբերակը մի քանի գավաթ կարմիր գինին է։

Միֆ 4. Ձեռնաշարժության արդյունքում ստացված հեշտանքն այդքան վառ չէ

Սա ճիշտ չէ։ Հեշտանքի հասնելու եղանակը ոչ մի կերպ չի ազդում դրա ինտենսիվության վրա։ Ամեն ինչ կախված է երևակայությունից ու ցանկությունից։ Այլ կերպ ասված՝ հեշտանքը նույնքան հաճելի է նույնիսկ առանց կնոջ, սակայն դրական հոգեբանական վիճակի համար, այնուամենայնիվ, նախապատվելի է զույգի առկայությունը։

Միֆ 5. Հեշտանքը ենթակա է վարժեցման

Սա էլ է ճշմարտություն, բայց հույս մի ունեցեք, որ զգացողությունները կտրուկ կփոխվեն։ Եթե անգամ կարողանաք հեշտանքն ավելի ինտենսիվացնել, ապա ոչ շատ։ Իսկ այն «վարժեցնելն» այդքան էլ բարդ չէ, պարզապես սովորեք ներքին մասերի կծկումներ անել (ասես միզարձակման պրոցեսը կանխելիս)։ Այս վարժությունը պետք է անեք օրը մի քանի անգամ, եթե Ձեզ հետաքրքրեց այս մեթոդը։