10 իրավիճակ, երբ կանայք ուզում են սեքսով զբաղվել


17:27 , 23 դեկտեմբեր, 2014

1. Վեճից հետո

Կնոջ հետ ունեցած թեժ վեճից տղամարդու արյունը սկսում է եռալ, իսկ կնոջ սիրտը սկսում է ավելի հաճախ բաբախել։ Զարմանալու ոչինչ չկա այն բանում, որ բոլոր բողոքներն արտահայտելուց հետո զուգընկերները ձգվում են դեպի միմյանց, որպեսզի խորտակեն զայրույթը կրքի հորձանուտում։

2. Երջանիկ դեպք

Հաճելի պատահարը նույնպես կարող է կնոջը բերել սեքսուալ տրամադրության։ Ուստի, եթե նա ստացել է դիպլոմ կամ լավ աշխատանք է գտել, լավ սանրվածք է արել, ապա օգտվեք դրանից, որպեսզի ուղղեք նրա պոզիտիվ էներգիան սեքսուալ հունի։

3. Սթրես

Որքան էլ տարօրինակ հնչի, սթրեսները երբեմն դրական են ազդում կնոջ լիբիդոյի վրա։ Իրեն կորած ու անվստահ գալով՝ կինն ավելի հակված կլինի մխիթարանք գտնելու զուգընկերոջ գրկում։

4. Խանդ

Պատահաբար նկատելով այլ կնոջ ուշադրությունն իր զուգընկերոջ հանդեպ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միանգամից համակում է սեփական «տարածքը նշելու» ցանկությունը, իսկ սեքսն ակնհայտ ու հաճելի միջոց է դա անելու համար։

5. Օվուլյացիա

Սրանում էլ ոչ մի զարմանալի բան չկա։ Հարկ է միայն նշալ, որ այս փուլում մերժելով զուգընկերուհուն սեքսուալ մտերմության հարցում՝ Դուք մղում եք նրան դավաճանության: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, շատ կանայք հակված են պաատահական դավաճանությունների հենց այն օրերին, երբ նրանց օրգանիզմի համար առավելագույնս նպաստավոր պայմաններ են հղիանալու համար։

6. Խնջույք

Մտերիմ ընկերների շրջապատ, մի քիչ ալկոհոլ, ուրախություն, հետո դանդաղ պար… Եթե կինը չափից դուրս շատ չի խմել, ապա պարզապես կհալչի զուգընկերոջ գրկում։

7. Սեքսուալ ֆիլմ

Կանանց մեծամասնությունը չի սիրում պոռնոֆիլմեր, հատկապես դրանց առավել «չոր» տարբերակները։ Սակայն Անտոնիո Բանդերասի կամ էլ Բրեդ Փիթի մասնակցությամբ մի քանի անկեղծ տեսարանները կարող են բավական լինել, որպեսզի կնոջ մոտ կրքի նոպա սադրվի։

8. Սեր հեռավորության վրա

Եթե կինը չի տեսնում իր զուգընկերոջը մի քանի օր կամ շաբաթ ու բավարարվումն է միայն նամակագրությամբ և հեռախոսազանգերով, ապա դժվար թե նա մերժի սեքսով զբաղվելու առաջարկը՝ հանդիպման պահին։

9. Զսպում

Որքան ավելի երկար ժամանակ կինը սեքս չի ունենում, այնքան ավելի շատ է նա դրա մասին մտածում։ Մյուս կողմից, կգտնի՞ արդյոք այնպիսի մի տղամարդ, ով կկարողանա ի կատար ածել նրա բոլոր ցանկությունները։

10. Ստեղծարարական պոռթկումներ

Եթե կինը դրսևորել է իր էության ստեղծարար կողմը՝ լինի դա գազօջախի մոտ, կտավի վրա, թե դաշնամուրով, Դուք կարող եք վստահ լինել, որ նա այդ պահին նաև որոշակի ստեղծարարական մտահղացումներ կունենա նաև անկողնու համար։