Թքած-կպցրած էժան դեկորները միշտ էլ արագ վախճան են ունենում


09:46 , 28 սեպտեմբեր, 2012

Էս ինչ համընդանուր քֆրտոց ա...

Ախր, հայհոյելուց առաջ մի հատ մտածեք, իսկ արձանը արձանի նմա՞ն էր սարքված:Ալամ աշխարհում նստարանների վրա հայտնի մարդկանց արձաններ կան: Եթե արձանը վեհաշուք պատվանդանի վրա չի, եթե այն դրված ա նստարանի վրա, դա նշանակում ա, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է նստել կողքին, գրկել, ինչու չէ նաև երեխային նստեցնել սիրված մարդու կամ հերոսի գիրկը, լուսանկարվել...իսկ երբևէ մտածե՞լ եք, որ բրոնզի իմիտացիայով ներկված բարակ կավը կոտրվելու հատկություն ունի...Ես չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մի հայ, ով կկոտրի Մհեր Մկրտչյանի արձանը...

Թքած-կպցրած էժան դեկորները արագ վախճան են ունենում...

Շատ հայկակակն ա, ուզում էին լավ բան անել, ստացվեց ինչպես միշտ...