Cosmo.am-ը գրում է․
50կկալ 100մլ-ում
Բաղադրությունը 2 բաժնի համար
- Կեֆիր - 150մլ
- Խնձոր - 3հատ
- Դարչին և մեղր ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Խնձորները կեղևազրկել և մաքրել սերմերից, անցկացնել քերիչով կամ դարձնել պյուրե բլենդերի միջոցով:
2. Խնձորի զանգվածին ավելացնել սառը կեֆիր և հարել հարիչով: Ապա ավելացնել մեղրն ու դարչինը ու կրկին հարել:
3. Լցնել բաժակների մեջ և պատրաստ է:
Այս կոկտեյլը թույլ չի տա քաղց զգալ քնելուց առաջ և կնպաստի ավելորդ քաշի նվազեցմանը: