Եթե կարող եք, Ջավադյանին կարգավորեք


20:45 , 18 դեկտեմբեր, 2014

Ամբողջ ցանցը ողողված է վարչապետի մասին նյութերով: Չեմ հասկանում՝ ինչ արտառոց բան է արել: Նորմալ է, որ երկրում գների աճի դեպքում պետք է հենց կառավարությունը վերահսկիչ գործողություններ կատարի:

Հազարից մեկ իրենց գործն են արել, սարքեցիք մեծ հերոսություն: Եկեք հարցին ուրիշ տեսանկյունից էլ նայենք. բա ինչու՞ Ջավադյանին չի հանում վարչապետն ու ազատում աշխատանքից, ինչու՞ ԿԲ-ն մի ամբողջ օր չէր կարողանում վերահսկել դրամի արժեզրկումը:

Կամ ո՞ր թիվն է, որ վարչապետն ընկնի խանութներով, ստուգումներ անի, ու դրանից հետո նոր գներն էժանանան: Այս երկրում ընթացիկ վերահսկիչ մեխանզիմներ չկա՞ն։ Ե՞րբ ենք մենք երկիր կառուցելու, չեմ հասկանում: