Իրենց քեֆերին մայմունություն անող մի սուտ աստղ կամ թամադա լիներ՝ պատիվների մեջ կողողեին


13:00 , 14 դեկտեմբեր, 2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թբիլիսիում պարգևատրել է համայնքի մի խումբ գործիչների: Նրանց շարքում իմ լավ ընկերներն են:
Սակայն ամոթ է, խայտառակություն է՝ հասնել Թբիլիսի, պարգևներ տալ ու մոռացության մատնել իր 90 տարվա մեջ ծրարված նշանավոր հայ դերասանուհուն՝ ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԻՆ, մեր ապրող դասականին:
Բա հայաստանյան իշխանությունները գետինը չե՞ն մտնում, բա ամոթը նրանց չի՞ խեղդում, որ չեն արժևորում արևի լույսից զրկված, բայց հայ երիտասարդներ կրթող նշանավոր դերասանուհուն...
Իրենց քեֆերին մայմունություն անող մի սուտ աստղ կամ թամադա լիներ՝ պատիվների մեջ կողողեին:
Ես Հովիկ Աբրահամյանին չեմ մեղադրում:
Մեղադրում եմ համապատասխան նախարարներին, վարչապետի ձրիակեր խորհրդականներին...