Կարծում եմ՝ այս ամենի հեղինակն ինչ-որ երրորդ ուժ է


00:07 , 13 դեկտեմբեր, 2014

Հայաստանում համաժողովրդական շարժում չկա: Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքները, ընդդիմության գործունեության ու պայքարի ձևը շատ հեռու են համաժողովրդական շարժում կոչվելուց կամ նմանատիպ շարժում առաջացնելուց:
Հետևաբար առանց լուրջ ապացույցների պետք չէ իշխանությանը մեղադրել ընդդիմադիրների մեքենաներն այրելու, ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակումների մեջ: Եթե անգամ իշխանությունն ընդունակ լիներ նման ստոր քայլերի, ինչին չեմ հավատում, ապա չէր անի դա, որովհետև Եռյակի գործունեությունը ոչ մի վտանգ չի ներկայացնում իշխանության համար:
Կարծում եմ՝ այս ամենի հեղինակն ինչ-որ երրորդ ուժ է, որի նպատակը ժողովրդի մոտ հակաիշխանական տրամադրվածություն առաջացնելն է: Ի դեպ, այս դեպքերը նպատակային առումով շատ նման են վերջին նախագահական ընտրություններին Հայրիկյանի վրա կատարված մահափորձին: