22 տարի առաջ ադրբեջանական երկու ռմբակոծիչ ռմբակոծեցին Կապան քաղաքի Շահումյանի փողոցում հացի հերթում կանգնած մարդկանց


18:48 , 12 դեկտեմբեր, 2014

Այս օրը 22 տարի առաջ՝ 1992 թվականի դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանի երկու ռմբակոծիչ, մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք, ռմբակոծում են Կապանի Շահումյանի փողոցում հացի հերթում կանգնած մարդկանց։ Զոհվում է 27 մարդ։ Միայն ԼՂԻՄ-ի ու ՀՀ հարակից տարածքում վերահսկողության արդյունքում է հաջողվում կասեցնել ադրբեջանցիների հարձակումները ոչ միայն Արցախի, այլ Սյունիքի ուղղությամբ։

Հ.Գ. 22 տարի է անցել։ Օգոստոսին Ադրբեջանն աննախադեպ հարձակում է կազմակերպել Արցախի դեմ ու բազմաթիվ զոհեր տվել։ Անցած ամիս խոցել է հայկական ուղղաթիռ, սպանել երեք օդաչու, իսկ այսօր արդեն իսկ հրադադարը խախտել է 82 ու 60 մմ ականանետերով։ Զոհեր չունենք։ Բայց զգոնությունը չի կարելի թուլացնել։