Լևոն Զուրաբյանն Արամ Մանուկյանի բնակարանից ինձ հայտնել է իր դիտարկումները


22:38 , 11 դեկտեմբեր, 2014

Ցավով տեղեկացա Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին: Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ և իրենից տեղեկացել դեպքի կոնկրետ մանրամասներին: Լևոն Զուրաբյանն Արամ Մանուկյանի բնակարանից ինձ հայտնել է իր դիտարկումները: Իմ ներկայացուցիչները շուտով նույնպես կլինեն դեպքի վայրում: Մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք վաղը: