Ի հայտ է գալիս առավել վտանգավոր, չափազանց վտանգավոր մի երևույթ, որը կոչվում է սրբապղծություն


00:40 , 11 դեկտեմբեր, 2014

Մեր սիրելի երկրում, մեր սիրելի հայորդիներն իրենց թույլ են տալիս ոտնձգություններ` հանդեպ մեր երկրի անձնուրաց զավակների` ազատամարտիկների...
Մեղմ ասած, լավ չէ բարեկամներս, դա նշանն է այն բանի, որ Հայրենիքի նկատմամբ ոչ թե անտարբերություն է ի հայտ գալիս, այլ ի հայտ է գալիս առավել վտանգավոր, չափազանց վտանգավոր մի երևույթ, որը կոչվում է սրբապղծություն: 
Ազատամարտիկներն անմնացորդ նվիրում են ցուցաբերել մեր բոլորիս հայրենիքի նկատմամբ, իսկ ճիշտ այդ ժամանակ տաքուկ անկյուններում ապահով դարանակալած ապագայի ստահակներն անհամբերությամբ սպասում էին իրենց աստեղային ժամին, երբ ի ցույց պետք է դնեին սեփական ոչնչությունը, և դա նրանց հաջողվում է:
Ոչ ոք անպատիժ չի մնալու, եթե ոչ այս կյանքում, ապա այն կյանքում` երաշխավորված...